Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փոխել մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին: Այս մասին հաղորդում է LB.ua-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին:

«Ուկրաինայի քաղաքական կյանքում նոր փուլի կապակցությամբ Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի դեսպաններին, առաջին հերթին՝ «Մեծ յոթյնակի» երկրներում: Սակայն խնդիրն այն է, որ դեռեւս թեկնածուներ չկան: Այդ երկրների թվում են նաեւ Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Վիետնամը, Հորդանանը, Հայաստանը, Կիպրոսը, ՀԱՀ-ը եւ այլն»,- ասել է աղբյուրներից մեկը:

Պարբերականի տեղեկություններով՝ ցուցակը նախաձեռնել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն:

Նախօրեին Զելենսկին որոշել էր 12 դեսպանի աշխատանքից ազատել, սակայն չի հաղորդվում՝ որ երկրների դեսպաններին: Պրիստայկոն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ նախագահը նման որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «իրենց ժամկետից ավել են մնացել իրենց պաշտոններում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև