Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 359, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում մայիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 նոր դեպք: Մահացել է ևս 4 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6661 է, մահացածների թիվը՝ 81:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3064, փաստացի բուժվողներինը՝ 3483: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 50397 քաղաքացի, մեկ օրում՝ +1317։

Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով, նման դեպքերի ընդհանուր թիվը 33 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով