Կոչ ենք անում իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին․ Քաջարանի ավագանի

Քաջարան համայնքի ավագանին այսօր տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Միˊ փորձեք Քաջարանը դարձնել քաղաքական խաղերի ու ոստիկանության կամայականությունների թատերաբեմ։ Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները, աշխատավոր քաջարանցու հարկերից սնվող ոստիկանության բռնությունն ու խոշտանգումը քաղաքացու նկատմամբ:

Իրազեկում ենք համապատասխան մարմիններին, որ պահանջատեր ենք մեր քաղաքացիների ոտնահարվող իրավունքներին և արժանապատվությանը: Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան կազմակերպություններին, փաստաբանական գրասենյակներին իրավական գնահատական տալ Քաջարանում կատարվող ապօրինություններին ու կամայականություններին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով