Պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 25-ին դիմակների կրման վերաբերյալ նոր որոշում է ստորագրել։
Համաձայն որոշման՝
- ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:
- Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և
ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը: - Պարտադիր է կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և
տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու: - Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային
պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով կրում են դիմակ: