2020-05-26-a6f800d3-4c5a-4415-812b-d88e7cf69da4.jpg

Արցախի նոր ոստիկանապետ է նշանակվել |lragir.am|

lragir.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ոստիկանության անձնակազմին ներկայացրեց նոր ոստիկանապետին:

«Ես կայացրել եմ որոշումներ, ստորագրել եմ հրամանագրեր, ըստ որի՝ Լևոն Մնացականյանը Արցախի հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից ազատվում է: Եվ մյուս որոշմամբ ոստիկանության պետ է նշանակվում Աշոտ Հակոբջանյանը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նաև ընթերցեց իր հրամանագիրը, ըստ որի՝ Աշոտ Հակոբջանյանին շնորհվեց ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն