ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտի նկատմամբ մշտադիտարկումները եվ վերահսկողական գործառույթները՝ Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողական աշխատանքները՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։

2020թ․ մայիսի 27-ին՝ ժամը 08:00-ից սկսած, Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում Տեսչական մարմինը և ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համատեղ ապահովվել են կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանումը։

Վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել են թվով 47 մարդատար տաքսի ավտոմոբիլներ։ Հայտնաբերվել է 47 իրավախտման դեպք։

Մասնավորապես՝ 15 տրանսպորտային միջոցի դեպքում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջևի նստատեղում նստած ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել մեքենային հետևի նստատեղ, 4 ուղևոր և 28 վարորդը երթեկել են առանց դիմակի։
ՀՀ Ճանարապրհային ոստիկանության կողմից հայտաբերված իրավախախտման հիմքով կազմվել է 12 արձանագրություն, իսկ 35 վարորդի տրվել են պարտադիր կատարման ցուցում։

Նշված վարչական շրջաններում գործառույթներ են իրականացվել նաև թվով 15 կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ և հայտնաբերվել է իրավախախտման 3 դեպք։

Մասնավորապես՝ 2 միկրոավտոբուսներում հայտնաբերվել է վարորդի կողքին՝ առջի նստատեղում նստած 2 ուղևոր, որոնք իջեցվել են կամ տեղափոխվել միկրոավտոբուսի սրահ, 1–ում բացակայել է ախտահանիչ հեղուկը, 1 ավտոբուսի վարորդ երթևեկել է առանց դիմակի և սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է տրանսպորտային միջոցից։

Բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել են ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։

Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության անվտանգության պահպանմանը նպատակաուղղված ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև