Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողը առողջապահության տեսչական մարմնի խորհրդի անդամ է |civilnet.am|

civilnet.am: Բրիտանական OpenDemocracy կայքը մայիսի 28-ին հրապարակեց հոդված, որից պարզ էր դառնում, որ ամերիկացի հարկատուների միջոցներով Հայաստանում հիմնված կայքը կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածել, COVID-19-ը կայքի հոդվածներում կեղծ համավարակ է որակվել, իսկ դրա դեմ պատրաստվող պատվաստանյութերը՝ կենսաբանական զենք։ 

Կայքը, որ նման բովանդակությամբ հրապարակումների հեղինակ է, կոչվում է Medmedia.am և հիմնվել է  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից, որի հիմնադիրը ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն է։ Կայքի հիմնումը ֆինանսավորվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից։

Պարզվում է, որ Գրիգորյանը բացի այս կայքն ու ՀԿ-ն ղեկավարելը, նաև պետական համակարգում է ներկայացված։ Երիտասարդ ուրոլոգը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ է։ Այս պաշտոնին նա նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019-ի հոկտեմբերի 23-ի հրամանագրով։ 

Գևորգ Գրիգորյանը նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով