panarmenian.net: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է վատթարանալ, Հայաստանը 1 մլն բնակչությանը բաժին ընկնող դեպքերով արդեն անցել է Իրանի և Ֆրանսիայի ցուցնաիշներն ու հասել ՌԴ-ին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման տեմպով շուտով կհասնենք Իտալիայի ցուցանիշին։
«Համաճարակի տարածման այսպիսի տեմպն ինքնաբերաբար բերում է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի, մահացության աճի։ Նման իրավիճակի պատճառը հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանումն է և քաղաքացիների կողմից՝ համաճարակային ահազանգերին պատշաճ լրջությամբ չվերաբերելը»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը կոչ է արել կրել դիմակներ՝ նշելով, որ դրանք կարող են կյանքեր փրկել։ Նա նշել է, որ այս հարցում ամբողջ աշխարհում շփոթություն է եղել, այս պարագայում բոլորը սովորում են համավարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները։