Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, վերադարձրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ քաղաքագետ, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանի։ 

Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հայց էր ներկայացրել ընդդեմ Գարեգին Պետրոսյանի՝ պահանջելով վերականգնել իր պատիվն ու արժանապատվությունը։

Նույն օրն այն մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Ամալյանին։ Մայիսի 20-ին դատարանը որոշում է կայացրել ներկայացված հայցադիմումը վերադարձնելու մասին՝ նշելով, որ այն ընդդատյա չէ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին։

Խնդիրն այն է, որ ԱԺ փոխնախագահի կողմից ներկայացված հայցադիմումում պատասխանողի հասցեն նշված է Սյունիքի մարզում, հետևաբար՝ հայցն ընդդատյա է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։

Պետրոսյանն ապրիլի 19-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, թե Ալեն Սիմոնյանի վարքագիծը հիշեցնում է սակավամիտ ու ծեծ ուտել ցանկացող մարդու անեկդոտը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով