Հոմեոպաթիան կհանվի մասնագիտությունների ցանկից |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ-ում հոմեոպաթիան հանվելու է մասնագիտությունների ցանկից:

Նախարարը նշել է, որ այն շառլատանություն է, և «չի կարելի մարդկանց շաքար խմեցնելով առողջացնել»:

«Հոմեոպաթիան հանվելու է նաև լիցենզիոն ցանկից, որ նման լիցենզիաներ չտրվեն: Այստեղ խնդիր է մնում արդեն իսկ տրված լիցենզիաները», – ասել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով