ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել գյուղատնտեսական շուկաներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները երեկ՝ մայիսի 30-ին, մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ, որոնք, հիմնականում, եղել են հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաև շուկաներում մթերք վաճառողները չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։ Խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով