Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի

Մայիսի 30-ին Նյու Յորքից Ամստերդամ-Մինսկ-Երևան թռիչքով Հայաստան է ուղևորվել ՀՀ 15 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Նիդեռլանդներում և Բելառուսում ՀՀ դեսպանությունների օժանդակությամբ ապրիլի սկզբից այս ուղղությամբ ԱՄՆ արևելյան ափից Հայաստան են վերադարձել շուրջ 100 ՀՀ քաղաքացի, այդ թվում 21 ուսանող:

Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիների համար գործում է 14 օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: Թռիչքները կոմերցիոն են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն