2020-06-01-df8d0aad-f6fb-411e-877a-4c9ad0f6d246.jpg

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 5,5 հազարին, մահացել է 63 մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում, պաշտոնական վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 հազար 494-ի: Երեկ հրապարակված տվյալներով՝ նոր վարակակիրների թիվը 248 էր, զոհերի թիվը հասել է 63-ի:

Ադրբեջանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մինչ օրս իրականացվել է 298 հազար 648 թեստավորում:

Ադրբեջանում մարտի 29-ին սահմանված կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 15-ը, սակայն ապրիլի 27-ին վերաբացվել են խանութները և մի շարք ձեռնարկություններ, մայիսից էլ վերսկսվել է երկաթգծի աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն