ԱԺ-ն լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը հունիսի 2-ին ժամը 18:30-ից մինչև 20:00-ը մեկ լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց: Լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկ հնչեցրեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Այս քառօրյայի ընթացքում մենք չենք հասցնում քննարկել օրակարգի բոլոր հարցերը: Առաջարկում եմ այսօր ժամը 18:30-ից մինչև 20:00-ն անցկացնել ևս մեկ լրացուցիչ նիստ»,- ասաց Միրզոյանը:

 

Խորհրդարանը լրացուցիչ նիստ անցկացնելու որոշումն ընդունեց միաձայն՝ 74 «կողմ» ձայնով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով