2020-06-02-c4a61140-bb19-4c90-be1a-3223d6bebaa2.jpg

Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով նյութեր են նախապատրաստվում |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու կապակցությամբ Քրեական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել են կորոնավիրուսից մահացած մարդկանց անուն-ազգանունները, որը վերահրապարակել են նաեւ որոշ լրատվամիջոցներ. «Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով, որ դիմելու են իրավապահներին:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն