Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցան 6 միլիոն 400 հազարը |azatutyun.am|

azatutyun.am: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 400 հազարը, մահացել է ավելի քան 382 հազար մարդ, ավելի քան 3 միլիոն հիվանդ բուժվել է, վկայում են worldometers.info կայքում հրապարակված տվյալները:

Կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը մնում է Միացյալ Նահանգները, այնտեղ 1 միլիոն 800 հազարից ավելի դեպք է արձանագրվել, մահվան դեպքերի թիվն անցել է 108 հազարը։

Երկրորդը Բրազիլիան է՝ կես միլիոնից ավելի վարակվածներ, 31 հազարից ավելի մահացածներ, երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 400 հազարից ավելի վարակվածներ , 5 հազարից ավելի մահվան դեպքեր:

Անցած մեկ օրում հազարավոր նոր դեպքեր են արձանագրվել Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, Հարավային Ամերիկայի և Հարավային Ասիայի երկրներում։

Չնայած կորոնավիրուսի տարածումը կանգ չի առնում, շատ երկրներում կարանտինային սահմանափակումները զգալիորեն թուլացվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև