2020-06-03-5b321b5b-12b1-48c4-8a76-53fdaef70dab.jpg

Վարչապետի որոշմամբ ՔԿ քննիչը գործուղվում է Ուկրաինա՝ անհրաժեշտ քննչական գործողությունների նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանը կգործուղվի Ուկրաինա։ Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՚։

Որոշման համաձայն՝ քննիչն Ուկրաինա՝ Մելիտոպոլ է գործուղվում Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մի շարք էական հարցերի պարզաբանման և Ուկրաինայի տարածքում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով։

Գործողումը կտևի 2020 թվականի հունիսի 1-ից 9-ը ներառյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն