Դիաբետով, սիրտանոթային հիվանդությամբ 68-ամյա բժիշկը բուժվել է կորոնավիրուսից

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը բուժվել է կորոնավիրուսից ու երկկողմանի թոքաբորբից, հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։

Պատրիկյանը ԲԿ է տեղափոխվել մայիսի 21-ին։ Բժիշկը հայտնել է, որ վարակվել է մասնագիտական պարտականությունները կատարելիս և մեղավորներ չի փնտրում վարակման համար։

«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմել է առողջացած բժիշկը՝ հավելելով, որ իր փրկվելը հավասար էր հրաշքի։

Բժիշկը հորդորել է պահպանել հակահամաճարակային կանոնները և հետևել ցուցումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն