Համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. պատասխանը պարզ և միանշանակ է՝ կանոնների համատարած չպահպանում. Փաշինյան |tert.am|

tert.am: Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեպքերի վերջին օրվա թվերի աճի մասին:

«Արդեն երկու օր է գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ  հանրային վերահսկողության հարթակը, և այդ հարթակի բերած տեղեկությունները մեզ տալիս են պատկերացում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Պատասխանը պարզ և միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանում»,-ասաց նա:

Խոսելով այն մասին, որ հիմնականում կանոններ խախտողները դպրոցներում Վերջին զանգ անողներն են, Փաշինյանը նշեց, որ պետք չէ մեղադրել մարդկանց՝ ասելով, որ եթե նախկին իշխանության ժամանակ տնօրենները կամ ոստիկանները աշխատանքից ազատվեին, ապա այսպես չէր լինի: «Այս տրամաբանությամբ մենք կհասնենք նախորդ իշխանության ժամանակ աշխատող վարորդներին, վաճառողներին, և ի վերջո նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց՝ մեզ բոլորիս»:

Նա հույս հայտեց, որ այս իրավիճակը, որքան էլ, որ մարդկային կյանքի գնով է առաջ գնում, ամեն դեպքում հետագայում մարդկանց մեջ զգոնություն կմտցնի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն