2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Նախ ուզում եմ շեշտել, որ բյուջեի կատարման տարեկան հաշվետվութան քննարկումը կարևորագույն ինստիտուտներից է և այդ գործընթացը շատ կարևոր է, որպեսզի մենք բացահայտենք և հետագա տնօրինման հետ կապված ավելի արդյունավետ որոշումներ կայացնենք։ Կարծում եմ գործընթացը կանցնի շատ կառուցողական, այս մասին Ազգային ժողովում՝  2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վերջինս իր խոսքում տեղեկացրեց․

«2019 թվականին ՀՀ տնտեսությունը շարունակեց աճել նախորդ տարվա համեմատ ․ավելի արագ տեմպերով և գրանցվեց 7․6 տոկոս տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ համաշխարային տնտեսությանը աճը կազմեց 2․9 տոկոս՝ 2019 թվականի տասներկուամսյա գնաճը կազմել է 0․7 տոկոս, իսկ միջին գնաճը 1․4 տոկոս։ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով արտարժույթային պարտատոմսեր՝ 4 և 2 տոկոս եկամտաբերությամբ։ 

2019 թվականին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ՝ շուրջ 16.7 տոկոսով  կամ շուրջ 223 միլիարդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Հարկային եկամուտները աճել են 16.4 տոկոսով։ Հարկային եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը 2019 թվականին կազմել է 22.35 տոկոս: Պետական բյուջեի ծախսերը նախորդ տարի կազմել են շուրջ 1.6 տրիլիոն դրամ: Հարկ է նշել, որ հաշվետու տարում ապահովվել է ոչ միայն ի սկզբանե պետբյուջեով նախատեսված ծախսերի, այլև լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին վերանայված ծախսային միջոցառումների գծով բոլոր կանխատեսված և նոր ձևավորված պարտավորությունների լիարժեք կատարումը։ 

Փոխվարչապետը հավելեց, որ 2019-ին պետբյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոսով կամ շուրջ 182 միլիարդ դրամով,  ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին: Այն կազմել է 24.9 տոկոս: 2018 թվականի 24․1 տոկոսի դիմաց։ 

«2019 թվականի բյուջեն կատարվել է 64 միլիարդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2018 թվականի համեմատ պակասուրդի տոկոսը նվազել է 39․3 տոկոսով։  2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը կազմել է շուրջ 3.2 տրիլիոն դրամ կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը։ Իսկ 234 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 3․6 տոկոս կազմել է Կենտրոնական Բանկի պարտքը», – հավելեց  Գրիգորյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով