Վարչապետի հետ մասնագիտական դաշտում խնդիր չի եղել. ՊԵԿ-ից պարզաբանում են Անանյանի հրաժարականը |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել: Այս մասին հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ անդրադառնալով կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականին։

«Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», – փոխանցեցին ՊԵԿ-ից։

Կոմիտեից հայտնում են, որ հրաժարականը բացարձակ կապ չունի մամուլում շրջանառվող մյուս բոլոր վարկածների հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով