2020-06-07-38596f59-7fd3-4b58-9264-5daa019300a9.jpeg

Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք |tert.am|

tert.am: Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, ևս 11 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 809 դեպք, վարակվածներից 674 մարդ առողջացել է, 13-ը` մահացել:

3161 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 285 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն