Պարետի որոշմամբ այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Պարետի որոշմամբ` այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։

Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առևտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ և այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով