Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան են մեկնել ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ

Հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի): Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։

Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով