Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում արձանագրվել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական ճակատը։

Մասնավորապես՝

  • չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր,
  • չի պահպանվել սոցիալական հեռավորությունը,
  • աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք չի կատարվել,
  • բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով