armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնում առ այն, որ վերջին օրերին արձանագրվել է հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա։ Այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, ովքեր միանում են այս հակահամաճարակային շարժմանը, ովքեր հետևում են և հետևել են կանոններին, և ովքեր ցանկանում եմ միանալ։ Այս հակահամաճարակային գործղությունները՝ համատարած դիմակ կրելը՝ իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ամենաբարդ ինկուբացիոն շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- նշեց ՀՀ վարչապետը։
Նա հիշեցրեց, որ հակահամաճարակային կանոններն են՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորության պահպանումը, պարբերաբար ձեռքերի ախտահանումը։ Փաշինյանը հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին հորդորեց պահպանել այդ կանոնները ոչ միայն չտուգանվելու համար։