Հայաստանը ողջունում է Եգիպտոսի նախաձեռնությունը` Լիբիայում հրադադար հաստատելու ուղղությամբ․ Աննա Նաղդալյան

Մենք շարունակում ենք հետևել Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին և հավատացած ենք, որ քաղաքական երկխոսությունը պայմաններ կստեղծի Լիբիայում ճգնաժամի հաղթահարման և հարատև խաղաղության հաստատման համար։ Այս տեսակետից Հայաստանը ողջունում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման և հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հույս ենք հայտնում, որ Լիբիայում հակամարտող բոլոր կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն Լիբիայի ժողովրդի բարօրության և անվտանգության, տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով