10:30- Կորոնավիրուս է հայտնաբերվել Ադրբեջանի պետական համակարգի մի շարք աշխատակիցների մոտ: Մասնավորապես, նախագահի աշխատակազմում վարակվածների թիվը 19 է։ [Տարածքային բժշկական ստորաբաժանումների համակարգման միության ղեկավար Ռամին Բայրամլի] |armenpress.am|
22:13- Փարիզի Էյֆելյան աշտարակը, որը մոտ երեք ամիս փակ է եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով, այցելուների համար կբացվի հունիսի 25-ին, սակայն տեսարժան վայր այցելելիս դիմակի կրումը պարտադիր կլինի: |tert.am|
20:20- Ադրբեջանի կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի մեկը։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ երկրում համաճարակային իրավիճակը սրվում է՝ վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր արձանագրվում է վարակի ավելի քան 300 դեպք, ընդհանուր ցուցանիշն արդեն անցել է 8 հազարից։ |azatutyun.am|
19:20- Իսպանիայում դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի դեռ չի գտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, այսօր հայտարարել է կառավարությունը՝ հրահանգելով ոստիկանությանը խստորեն հետևել կանոնի պահպանմանը։ Քաղաքացիները պարտավոր են դիմակ կրել հանրային այն տարածքներում, որտեղ անհնար է 2 մետր հեռավորություն պահպանել։ Կարգազանցներին սպառնում է տուգանք՝ 100 եվրոյի չափով։ |azatutyun.am|
17:58 – Հնդկաստանը մեկ օրում վարակվածների ամենամեծ թիվն է գրանցել՝ 9987 դեպք՝ հասնելով 266 598-ի։ Մինչ օրս վիրուսից մահացել է 7466 մարդ։ [Հնդկաստանի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն] |CNN|
16:45 – Նյու Յորքը սկսում է հանել սահմանափակումները։ Երկուշաբթի օրը մեկնարկեց սահմանափակումների վերացման առաջին փուլը․ արտադրությունը և շինարարական ոլորտը վերաբացվեցին։ |CNN|
12։10 – Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 595 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 485 253 Մահացածների ընդհանուր թիվը հասել է 5971-ի (+171): Ապաքինվածների ընդհանուր թիվը 242 397 (+11709) է:
|стопкоронавирус.рф|
10։38 – Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 989 նոր դեպք։ Covid-19-ի պատճառով մահացել է 19 մարդ, առողջացել է՝ 3411-ը։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 171 121-ի, մահացածների թիվը՝ 4 711-ի։Մինչ օրս բուժվել է 141 380 մարդ։ [Թուրքիայի ԱՆ] |ermenihaber.am|
10։16 – Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․
Հաստատված դեպքեր- 818 (+8)
Առողջացածներ- 686 (+)
Մահեր- 13 |stopcov.ge|
10։00 – COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 026 493 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 113 055 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:
Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 710 887-ի, մահերինը՝ 37 312-ի:
(Բրազիլիան որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի և մահվան դեպքերի վերաբերյալ տվյալներ չհրապարակել): Մինչ որոշումը հրապարակած մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: |armenpress.am|
9։58 – Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 199 000-ից, մահացածների թիվն անցել է 408 000-ից: Ապաքինվել է ավելի քան 3 000 536 մարդ: |armenpress.am|
9։23 – Վրաստանի հանրային վայրերում 10 հոգուց ավելի մարդկանց հավաքի համար ֆիզիկական անձը կտուգանվի 2000 լարիով, իրավաբանականը՝ 10000 լարի : Կրկնվելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված: Արգելվում են հարսանիքները, ծննդյան, հոգեհացի արարողությունները։
|aliq.ge|