Իսպանիայում դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի դեռ չի գտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը |azatutyun.am|

azatutyun.am: «Իսպանիայում դիմակ կրելը կլինի պարտադիր, քանի դեռ չի գտնվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը»,-այսօր հայտարարել է կառավարությունը՝ հրահանգելով ոստիկանությանը խստորեն հետևել այս կանոնի պահպանմանը։

Վարակակիրների թվով Եվրոպայում առաջին տեղը զբաղեցնող երկրում քաղաքացիները պարտավոր են դիմակ կրել հանրային այն տարածքներում, որտեղ անհնար է 2 մետր հեռավորություն պահպանել։ Կարգազանցներին սպառնում է տուգանք՝ 100 եվրոյի չափով։ «Մենք ստիպված ենք ուժի մեջ պահել այս կարգը, քանի դեռ չենք գտել խնդրի տևական լուծումը՝ պատվաստանյութը»,-հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն