Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման 993 դեպք է գրանցվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հունիսի 9-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 18 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 37․225 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 993 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 18 դեպք, իսկ ապաքինման 3.218 դեպք:

 

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 144.598 մարդ, իսկ 642 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 172․114, իսկ մահվան 4․729 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․415.179-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն