azatutyun.am։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հուլիսի 22-ին Վաշինգթոնում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Դա կլինի Պակիստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Սպիտակ տունը հայտնել է, որ այցը կընձեռի երկու երկրների համագործակցությունը խթանելու, բազում կոնֆկիտների մեջ ներքաշված Հարավային Ասիայի տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և տնտեսական բարգավաճում ապահովելու հնարավորություն:
Ըստ հաղորդագրության, Պակիստանի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկելու են ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության, էներգետիայի և առևտրի բնագհավառներում համագրծակցելու հարցերը:
Իմրան Խանի այցը տեղի կունենա մի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգները փորձում է նպաստել Պակիստանի հարևան Աֆղանստանում մոտ երկու տասնամյակ տևող արյունալի հակամարտության կարգավորմանը: