Պետք է ընտրենք՝ ինչն է մեզ համար ավելի կարևոր՝ մեր երեխայի հարսանիքը, թե մեր ծնողի կյանքը․ նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել և նշել, որ բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ.

«Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ.

Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը…

Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը…

Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը…

Մեր երեխաներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան ցերեկույթին, թե հենց նրանց առողջությունը…»,- գրառել է նախարարը եւ նշել, որ եկել է կողմնորոշվելու ժամանակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով