2020-06-11-4530e8eb-4ced-4cad-8ca9-e33b39d00a8a.jpg

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է շահութահարկի նպաստավոր պայմանների ստեղծման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:

Հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, քննարկվել են բիզնեսի համար շահութահարկի գծով առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության մեխանիզմներին, ներկայացված առաջարկություններին ու կարծիքներին:

Կարևորելով գործարար միջավայրի բարելավման ու բիզնեսին հնարավորինս օժանդակություն ցուցաբերելու կառավարության քաղաքականությունը՝ վարչապետը հանձնարարել է հնչեցված առաջարկների հիման վրա գործադիրի հաստատմանը ներկայացնել համապատասխան նախագիծ:   

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն