Բանակով ցույց ցրելը կհակասի Սահմանադրությանը․ Սիեթլի քաղաքապետ Ջենի Դարքան |azatutyun.am|

azatutyun.am: Սիեթլի քաղաքապետ Ջենի Դարքանը քննադատել է քաղաքում զանգվածային անկարգություններին վերջ տալու համար Միացյալ Նահանգների զինված ուժերն օգտագործելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

Քաղաքապետն ասել է, որ բանակի միջոցով ցույցեր ցրելը կլինի ապօրինի և կհակասի Ամերիկայի Սահմանադրությանը:

Միաժամանակ քաղաքապետը չի ասել, թե երբ և ինչ եղանակով Սիեթլի իրավապահները քաղաքի օրենսդիր իշխանության շենքին հարող հրապարակից կհեռացնեն հունիսի 8-ից վրաններ տեղադրած մոտ կես հազար ցուցարարներին:

Թրամփը Թվիթերում գրել է, թե այդ ցուցարարները «ներքին ահաբեկիչներ» են, և Սիեթլի քաղաքապետին ու Վաշինգտոնի նահանգի իշանություններին հորդորել է «վերադարձնել քաղաքը»:

Սիեթլում և ամերիկյան հարյուրավոր այլ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Մինեապոլիսում սպիտակամորթ ոստիկանները բերման ենթարկելուց սպանել են սևամորթ կասկածյալ Ջորջ Ֆլոյդին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն