Կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից. ԱՀԿ |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարում է, որ կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից:

Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ կարանտինային սահմանափակումների թուլացման ֆոնին բազմաթիվ երկրներ անխուսափելիորեն բախվում են վարակի նոր օջախների, ինչպես օրինակ Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Սինգապուրում, Իրանում:

ԱՀԿ-ի առաջատար փորձագետ Մայք Ռայանի խոսքերով՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավային Ասիայում համաճարակը դեռ նոր է սկսում թափ հավաքել: Ըստ մասնագետի՝ այստեղ «ոչ թե վարակի երկրորդ ալիքն է, այլ՝ առաջինը, որի դեմ պայքարը չի ավարտվել»:

Համաճարակի երկրորդ ալիքի վտանգը ստիպել է Չինաստանի իշխանություններին Պեկինում փակել վեց խոշոր շուկա: Հնդկաստանում, որտեղ 70 օր տևած կարանտինային ռեժիմից հետո սկսել են թուլացնել սահմանափակումները, արձանագրվում է նոր վարակակիրների ռեկորդային թիվ, վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է շուրջ 11 հազար նոր դեպք, զոհվել է մոտ 8 հազար 500 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով