Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործընթացում անհանգստացնող ազդակներ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Մաքսային անցակետերում գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար նախատեսված ընթացակարգերը սրբագրվել են այնպես, որ այդ գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա։ Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք և Վերին Լարսում էլ ունենք մաքսային ներկայացուցիչ։ Այս գործակցության շրջանակներում հույս ունեմ, որ ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով։ Ներկա պահին որևէ անհանգստացնող ազդակ չունենք»,- նշեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն