Արսեն Թորոսյանն այսուհետ կորոնավիրուսով վարակվածների հասցեների մասին տեղեկություն կհրապարակի

ՀՀ աոողջաահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:

Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:

Եվ այսպես` ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.»,- գրել է  նա:

Այնուհետեւ նա հրապարակել է հետեւյալ հասցեները` Սյունիք Գորիս Վանքի տափ փ., Լոռի Ստեփանավան Երիտասարդական փ, Գեղարքունիք Սեւան Նաիրյան փ., Կոտայք Ջրվեժ 12 փ., Արագածոտն, Աշտարակ Բեկնազարյան փ.:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև