Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․06․20 (թարմացվող)

20։18- Հունիսի 14-ին՝ ժամը 17։19-ին, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։ [Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն]

 

18։57- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33222 արձանագրություն, իսկ հունիսի 13-ին հայտնաբերվել է իրավախախտման 1634 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ [Ոստիկանություն]

 

18։46-  Հունիսի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է: [Գեղարքունիքի մարզպետարան]

 

11։01- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։56-  Թարմացվել է  14.06.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 16667 (+663)
Առողջացածներ – 6214 (+133)
Փաստացի բուժվողներ -10093
Ընդհանուր թեստեր – 82324 (+2,194)
Մահվան ելքեր – 269 (+5)
Մահվան ելքեր այլ պատճառով –91 [ՀՀ ԱՆ]

 

09։32- Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:

Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար: Եվ այսպես.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.
ԱՐԱԳԱԾՈՏՆ, ԱՇՏԱՐԱԿ, ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Փ.
ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ 12 Փ.
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ, ՍԵՎԱՆ, ՆԱԻՐՅԱՆ Փ.
ԼՈՌԻ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Փ.
ՍՅՈՒՆԻՔ ԳՈՐԻՍ ՎԱՆՔԻ ՏԱՓ Փ. [Արսեն Թորոսյան]

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով