Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․06․20 (թարմացվող)

17։16- Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ անցել է 100-ի սահմանը: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 107 մարդ` ընդհանուր թիվը հասցնելով 8 հազար 837-ի: Վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 472-ով՝ հասնելով 187 հազար 427-ի: [Իրանի ԱՆ խոսնակ Սիմա Սադաթ Լարի] |azatutyun.am|

 

17։14- Ուկրաինայում կորոնավիրուսով են վարակվել երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը և նախագահի խորհրդական Ռուսլան Դեմչենկոն: |azatutyun.am|

 

13։53- Վրաստանում COVID-19-ով վարակման 13 նոր դեպք է գրանցվել։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 864-ի: |factor.am|

 

10։14-  Նուբար Աֆեյանի Moderna-ն պատրաստ է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։ Փորձարկմանը կմասնակցի 30 հազար կամավոր: Հետազոտությունների առաջնային նպատակը կլինի կորոնավիրուսի դեպքերի թվի նվազեցումը՝ իմունիզացված պացիենտների մոտ, երկրորդային կետը՝ ծանր վիճակում գտնվողների թվի նվազեցումը։ |Reuters||shantnews.am|

 

10։06- Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների առողջապահության նախարարների հետ միասին  համաձայնագիր ենք ստորագրել AstraZeneca ընկերության հետ մինչև 400 մլն չափաբաժին պատվաստանյութ մատակարարելու մասին, որը կբաշխվի Եվրոպայի բնակչության միջև: Համաձայնագրի պայմանները նախատեսում են, որ աշնանը փորձարկման շրջանի ավարտվելուց հետո առաջին խմբաքանակները կստացվեն մինչև տարեվերջ: Խոսքն Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութի մասին է: [Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցա] |tert.am|

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն