armtimes.com: Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների ժամանակ կոչ են արել պաշտոնական Վաշինգտոնին վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու նասին ԱՄՆ-ի մտադրությունը: Այս մասին տեսակոնֆերանսի արդունքների ամփոփման ասուլիսի ժամանակ հայտարարել է եվրոպական դիվանագիտական կառույցի ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք քննարկել ենք ԱՄՆ-ի հայտարարությունը ԱՀԿ-ն լքելու մտադրության մասին եւ հորդորել ենք վերանայել այդ որոշումը, քանի որ համաշխարհային նշանակության հարցերը համաշխարհային աջակցությամբ լուծվելու կարիք ունեն: Այժմ՝ ինչպես երբեւէ, անհրաժեշտ է բազմակողմանի մոտեցում խնդիրների լուծմանը»,-ասել է Բորելը: