Անհամաձայնություններով հանդերձ, պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին․ Տիգրան Ուրիխանյան

ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նստաշրջանի առաջին նիստում քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Նիստի ընթաքում ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Վերջինս իր ելույթում մասնավորապես նշեց․

«Շնորհակալ եմ շատ սիրելի գործընկերներ և նիստին հետևող մեծարգո հայրենակիցներ։ Խոսքս սկսում եմ՝ խորհին շնորհակալություն հայտնելով Ազգային անվտանգության ծառայությանը երեկ պատրաստած  և հրապարակած հրաշալի տեսանյութի համար։ Բերել եմ ինձ հետ տեսանյութում հրապարակված և նախկինում իմ ձեռքով  գրված գրության տեքստը, այն է՝ 
«Ես Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երևանի թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Հանձն եմ առել ապահովել 8000 քվե»։

Ինձ թվում էր, որ դա նորմալ, բավարար, շատ քվե է, ցավոք չստացվեց և պարտվեցի ռեյտինգային ընտրակարգով։ Ընդ որում, նույնիսկ վիճաբանում էինք և՛ Ծառուկյանի, և; այլ գործընկերների հետ, Ծառուկյանն ասում էր՝ «Լավ էլի, գրի 2000, չես կարա էդքան հավաքես», ասում էի ՝ «չէ՛, 8000 եմ գրելու», որովհետև այդպիսինն էին սոցիոլոգիական հարցումները ։ Հետո իրավիճակ էր  փոխվել, խոստացվել էր ընտրական օրենսգիրք փոխել, ընտրակարգ փոխել  և այն ժամանակ, նախորդ գումարման խորհրդարանում, որպես «Ալյանս»  կուսակցության ներկայացուցիչ և Ծառուկյան դաշինքի մաս կազմող անդամ ես իմ կուսակցական ընկերների հետ որոշում կայացրեցի առանձին մասնակցել ընտրություններին, ոչ թե Բարգավաճ Հայսատանի հետ, այլ Ալյանս կուսակցության հետ։ Ծառուկյանն էր ինձ համոզում, ասում էր՝ «Դու չես հասկանում, որ չես ընտրվի, շանսերը քիչ են, էյֆորիկ վիճակ է, դու իրավունք չունես խորհրդարանում չհայտվելու, դու պետք ես խորհրդարանում»։ Սրանք ներքին խոսակցության էպիզոդներ են, որոնք հանրության համար բացահայտելու այլ առիթ չէր լինի, բայց ԱԱԾ-ի պատրաստած նյութից ներքին խոհանոցը հրապարակ բերելուց հետո ստիպված եմ խոսել սրա մասին։ Երբ որ իմ նախկին գործընկերներից շատերը գլուխ էին գովում, որ 10,  20, 50 հազար ձայն կբերեն, մեկը ես եմ ասել՝ թող ամեն մեկը գրի, ստորագրի, տեսնենք, ով ինչքան ձայն է ապահովելու հետո։ Ձայն ապահովելու մեջ այդքան վատ բան կա՞, որևէ մեկը չի՞ ուզեցել ձայն ապահովի, չի՞ հպարտացել իր ապահոված  ձայներով, թե էն ընտրակարգը, որը չփոխվեց՝ չի՞ ենթադրում անհատ  թեկնածուի քվեն, ձայնը,  թերթիկի մյուս մասում կուսակցական քվեն։  
Շարունակեմ՝
«Լիարժեք գիտակցում եմ , որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումից, ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից՝ նախընտրական ցուցակում լինելու»։

Այո՛, շնորհակալ եմ ԱԱԾ, որ իմ պարկեշտ  պարտավորվածությունը հրապարակել եք և մարդը, որին խորհրդարան բերել է կուսակցությունը կամ դաշինքը՝ անհամաձայնության ժամանակ, բոլորին հայտնի է, որ ես 2015 թվականին ունեցել եմ լուրջ անհամաձայնություններ «Բարգավաճ Հայաստան »-ի այն ժամանակվա և հիմիկվա կազմի շատերի հետ և դա նկատելի է եղել բոլորի համար, և դրսևորվել է տարբեր ձևերով։ Այո՛, ցանկացել եմ դուրս գալ, դուրս գալիս էլ ասել եմ ՝ սա  էլ մանդատը, որովհետև ես պարտվել եմ ռեյտինգային ընտրակարգով, իսկ խորհրդարան ինձ բերել է Գագիկ Ծառուկյանը։ Այդպիսինն է պատմությունը։ Ծառուկյանն է ասել՝ «մանդատդ վայր մի դիր, դու պետք ես երկրին ու խորհրդարանին»։ 

Շարունակում եմ, գրել եմ՝ 
«Պատրասակամ եմ աշխատել թիմի, կուսակցության և հայրենիքիս առաջընթացի ապահովման  համար»։    Շնորհակալ եմ ԱԱԾ-ին, որ հրապարակեց այն, ինչ ես համեստորեն չէի հարապարակի երբեք և թույլ չէի կարող տալ ասել, որ նույնիսկ ներքին ռազբոռկաների ժամանակ ես պայման եմ դնում երկրին ծառայելու հարցը։ Վերցնում են, խոշորեցնում են իմ գրածը և հրապարակում, լավ եմ արել, որ գրել եմ, պարկեշտ եմ պահել ինձ՝ ըստ գրածիս։ Արել եմ այն, ինչ ծնվել է գլխումս, բոլոր որոշումները կայացրել եմ իմ սեփական, քաղաքական մտքի գեներացման արդյունքում՝ ի շահ ժողովրդի ։ Այո՛, անհամաձայնություններով հանդերձ, պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետև այն ժամանակ ես իր հետ եմ պայքարել, ինքն է առաջնորդել այն ժամանակ  ոչ իշխանական ուժերի քառյակն ու այնուհետև եռյակը։ Ես նրա հետ կիսել եմ ձեր իսկ հակառակորդների դեմ  տարվող պայքարը, այն ժամանակ, երբ ձեզնից շատերը չկային քաղաքական դաշտում ։ Բա պտի պաշտպանեմ, կարևորը արդար եմ, ճիշտ եմ ու պաշտպանում եմ ժողովդրի շահը։ Անդրադառնալով այս փաստաթղթի մեկ այլ կարևոր հատվածի վրա, պարոն դատախազ բևեռում եմ Ձեր ուշադրությունը դատավարական գործընթացային խախտումների վրա, որպեսզի այն շտկեք՝   2017 թվականի ընտրությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերի շրջանակներում հրապարակավ զրպարտությամբ, բարի համբավս արատավորելու ձևով ներկայացվում է մի թուղթ, որում գրված է «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակ։ 2017 թվականին «Բարգավաճ Հայաստան» ա եղե՞լ, 2017-ին «Բարգավաճ Հայաստան» ա ընտրություններին մասնակցե՞լ։ Մասնակցել է Բարգավաճ Հայաստանի կողմից ձևավորված՝ Ծառուկյան դաշինքը։ Այսինքն, այս փաստաթուղթը իրավունք ունե՞ր այդտեղ հայտվելու․ հետևաբար կարող էին նաև այլ կեղծ փաստաթղթեր լինեին։ Ես չեմ քննարկում ընտրակեղծքիները, ֆինանսական այլ հարցերը, հանցագործը պետքա նստի բանտում,  ով ուզում ա լինի, եթե արել ա հանցագործությունը։ Բա որ արած չեղա՞վ։ Տարբեր տարիների դիմել եմ Նիկոլ Փաշինյանին , ասել եմ եկեք Ծառուկյանի հետ միավորենք ուժերը։ Բա ասում եք պատերազմ է հիմա, ասում եք պատերազմում եք կորոնավիրուսի դեմ, այդ թվում մեր սահմանին սպասվող կորոնավիրոսի՝ հարևան երկրի դեմ։ Հնարավո՞ր  չէր միավորվել էս ճգնաժամի ընթացքում։ Այս թեման կփակվի, կանցնի, կգնա, բա հետո՞ հաջորդ քայլը, միգուցե ուժեր մեկտեղելու խնդիր է լինելու»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով