Արցախի Հանրապետությունում COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 12 քաղաքացու մոտ: Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ը հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն հաղթահարել է հիվանդությունը:

Այս պահին մեկուսացված է 94 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 1467 է:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն