Գերմանական երկրորդ ընկերությունն է փորձարկում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանական բիոտեխնոլոգիական հայտնի ընկերություններից մեկը՝ CureVac-ը այսօրվանից սկսում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։

Ըստ «Ռոյթերզ»-ի, հետազոտությունները կանցկացվեն Գերմանիայում և Բելգիայում, այս փուլում դրանց կմասնակցեն մոտ 200 կամավորներ։ Ակնկալվում է, որ առաջին արդյունքները հայտնի կդառնան աշնանը։

Կառավարությունը հայտարարել է, որ եթե դրանք արդյունավետ լինեն, մինչև հաջորդ տարվա կես ընկերությունը կստանա արտադրություն սկսելու թույլտվությունը։

Ավելի վաղ կլինիկական փորձարկումների մասին էր հայտարարել նաև գերմանական մեկ այլ ընկերություն՝ BioNTech-ը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այս պահին աշխարհի տասնյակ երկրներում կլինիկական փորձարկումների է մասնակցում պատվաստանյութի 11 նմուշ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով