2020-06-17-1c4419de-be2e-4235-9093-cf0f5bee79cf.jpeg

Դատական նիստն ավարտվեց․ Ծառուկյանի պաշտպանները ժամանակ են խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար

Ավարտվեց այսօրվա դատական նիստը, քանի որ ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, դրանք ծավալուն են։ Վաղը՝ 16:30-ին, նիստը կշարունակվի։ Այս մասին հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ նիստի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ական պատգամավորները հեռացան դատարանի տարածքից։ Ծառուկյանը հեռանալիս որևէ հարցի չպատասխանեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն