2020-06-18-bff174e1-5184-433a-be4f-28f59dd8d7bf.jpg

Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է ԲՀԿ պատգամավորներին |lragir.am|

lragir.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Միքայել Մելքումյանի հետ:

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին ռուս-հայկական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությունը, որը Հայաստանին տրամադրվել է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Խորհրդարանականները նաեւ ներկայացրեցին ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականը», ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն