COVID-19-ի հայկական թեստերի փորձարկումը դեռ չի ավարտվել․ ե՞րբ հնարավոր կլինի հիվանդությունը տեղական թեստերով ախտորոշել |factor.am|

factor.am: Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում կորոնավիրուսի թեստեր են արտադրվելու։ Կառավարությունն այդ նպատակով կես միլիոն դոլարից ավելի դոլար գումար հատկացրեց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին։

Փորձեցինք պարզել՝  Փաշինյանի հայտարարությունից 2․5 ամիս անց ի՞նչ փուլում է COVID-19-ի հայկական թեստերի արտադրությունը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մեզ փոխանցեց, որ տեղական թեստերի առաջին խմբաքանակի փորձարկումը դեռ չի ավարտվել

։ «Ընթացքի մեջ է։ Զուգահեռ՝ արձանագրությունն է կազմվում թեստերի փորձարկման արդյունքի վերաբերյալ»,- ասաց նա։ Մեր հարցին, թե մոտավոր ժամկետներ կա՞ն, երբ կավարտվի փորձաքննությունը, Արսեն Առաքելյանը պատասխանեց․

«Ժամկետների հետ կապված տվյալներ չկան։ Իրենք փորձարկումն անում են, մեզ ժամանակ առ ժամանակ տեղյակ են պահում։ Արձագանք կա, բայց չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել՝ մինչև վերջնական կարծիքը չլինի»։

Արսեն Առաքելյանի փոխանցմամբ՝ COVID-19-ի տեղական թեստերի փորձարկումը կատարվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի լաբորատորիայում։

Կարդալ ավելին՝ factor.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն