Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, վերադարձավ խորհրդակցական սենյակից։ Դատավորը հրապարակեց իր որոշումը, որի համաձայն ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից։ Որպես գրավ Քոչարյանը դատարանին կվճարի 2 միլիարդ դրամ։

Առաջին ատյանում ՀՀ-ի և Արցախի նախկին վարչապետները անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի ազատ արձակման համար, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր այն, և հենց սա էին բողոքարկել պաշտպանները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով