ԱՀ-ում կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ:

Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:

Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն