2020-06-20-0356d23d-515d-41d9-a089-8e1b681c087f.jpg

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է․ դատարանի կողմից սահմանված գրավը վճարվել է

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար  2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։

«Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն