Կառավարությունում քննարկել են Հայաստանում առկա կիսակառույց շինությունների հետ կապված հարցեր

ՀՀ կառավարության անդամները շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել են Հայաստանում առկա կիսակառույց շինությունների ավարտման և դրանց հետագա օգտագործման հարցեր։ Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը։

«Նաև անդրադարձանք վթարավտանգ կիսակառույցների քանդման և դրա արդյունքում առաջացած ազատ տարածքների՝ բնակավայրերի քաղաքաշինական նոր պահանջներին համապատասխան օգտագործման հիմնախնդիրներին»,- գրել է Աղաջանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով